«Ես պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որեւէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ գործողություններին։
«Դուք ասում եք, որ ես իրավապահներին հրահանգներ տալու լիազորություններ ունեմ, ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ։ Եվ չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների եւ իրենց վերապահված իրավունքների շրջանակում։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ո՞վ է վերցնելու այդ ապօրինի գործողության պատասխանատվությունը։ Չկա նման բան պարզապես»,- նշեց նա։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հոգեւորականներին բերման ենթարկելուն եւ թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին կալանավորելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես իմացել եմ, որ հաղորդում է եղել հանցագործության մասին, եւ հանցագործության մասին հաղորդմանը եղել է արձագանք։ Չի լինում քրեական ընթացակարգ՝ առանց հանցագործության մասին հաղորդման»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող է պարզվի, որ Հայաստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձեւը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ