Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նպատակահարմար են գտնում կրթական, մշակութային ծրագիր չունենալ, երբ հայտարարված է «Կրթությունը նորաձև է» շարժում, մի քիչ անտրամաբանական է. Մանյա Ղազարյան. «Հետք»

Հոկտեմբեր 16,2025 16:40

«Հետք». Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով փաստացի կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։

Հանրային տիրույթում արդեն քննարկվում է, որ այս օրենքի նախագիծն ուղղված է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ, և նպատակ է հետապնդվում հեռուստաընկերությանը զրկել եթերից:

«Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հեռուստաընկերությունը պատկանում է Մայր Աթոռին, հետևաբար խոսք չի կարող գնալ հեռուստաընկերությունը փակելու մասին, քանի որ պետական սեփականություն չէ:

«Գրեթե վստահ եմ, որ խոսքը վերաբերում է հանրային հեռուստաընկերության կրթական մշակութային ալիքին, ոչ թե «Շողակաթին»: Սակայն, «Շողակաթի» ծրագիրն այդ ալիքն է հեռարձակում, եթե այդ ալիքը չի լինում կամ չի վերցնում «Շողակաթի» ծրագիրը, ապա կարող ենք այլ ալիքով հեռարձակել»,- ասում է Մանյա Ղազարյանը:

Հեռուստաընկերության գործադիր տնօրենն ասում է, որ աբսուրդ է նախագծի հեղինակների այն հիմնավորումը, որ հանրային հեռարձակողների թիվը պարտադիր 3-ից 2 դարձնելով՝ նպատակ ունեն խնայել պետական միջոցները:

Մանյա Ղազարյանի փոխանցմամբ, օրինակ՝ «Շողակաթը» ծրագիրը Հանրայինինին տրամադրում է տարեկան 600 հազ. դրամով, ամսական՝ 50 հազ. դրամ: Ամենամեծ ծախսը հեռարձակման ծախսն է, որը բոլոր հեռուստաընկերությունների դեպքում տարեկան 72 մլն դրամ է:

«Եթե նպատակահարմար են գտնում կրթական, մշակութային ծրագիր չունենալ, երբ հայտարարված է «Կրթությունը նորաձև է» շարժում, մի քիչ անտրամաբանական է, բայց դե, ինչ ասեմ»,-ասում է Մ. Ղազարյանը և հավելում, որ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է ոչ բացառապես «Շողակաթ»-ի ծրագրերը, սեփական արտադրանք ևս ունեցել է:

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031