Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ընդդիմադիր ազգային ուժերը պետք է միավորվեն մեկ միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, սակայն դա չպետք է հոգևորական լինի»

Հոկտեմբեր 16,2025 23:59

ՀՀ իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը գնալով ավելի լկտի ու սանձարձակ է դառնում։ Խրախճանքի ու չարախնդության մեջ են աղանդավորներն ու ապազգային համայնքները։ Ակնհայտ է, որ իշխանությունները կանգ չեն առնելու, անընդհատ քաղաքացիական բախումներ են սադրելու, սակայն դեռ որքա՞ն համբերություն ունի հայ ժողովուրդը։ Այս օրերին տեսնում ենք թե ի՞նչ հետևանքներ ունեցան Հ1-ի տաղավարում  Հովհանավանքի հոգևոր սպասավոր Տեր Արամի արտահայտած անխոհեմ հայտարարությունները։

Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ սրբազանի և թեմի Արժանապատիվ քահանա հայրերի ու թեմի պաշտոնյաների ձերբակալություններն ու թեմի հոգևոր կյանքը խանգարելու իշխանությունների հակաեկեղեցական գործողությունները մեկ անգամ ևս վրդովեցրեցին բարեպաշտ հավատացյալներին, սակայն անսալով Մայր Աթոռի հայտարարության մեջ սադրանքներին չտրվելու կոչին՝ համբերության նոր լիցք հաղորդվեց ժողովրդին և միայն հավատացյալների բարեպաշտության ու Վեհափառ Հայրապետի կոչի շնորհիվ է, որ այսօր քաղաքացիական բախումներ տեղի չեն ունենում։

Երբեք անհարգալից արտահայտություններ չեմ արել Հովհանավանքի հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող հոգևոր սպասավոր Տեր Արամի և նույն վիճակում գտնվող իր  համախոհ քահանաների հասցեին՝ հարգելով այն օծումն ու կոչումը, որ նրանց շնորհվել է Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու կողմից։

Այժմ նույնպես նման մտադրություն չունեմ թեև ամենախիստ քննադատական խոսքեր հնչեցնելու գայթակղությունը մեծ է։ Երբ Տեր Արամը իր հայտնի ֆեյսբուքյան գրառումով հակաեկեղեցական իր առաջին քայլը կատարեց, ապա բազմաթիվ մարդիկ զգուշացրեցին նրան, որ այսօրվա ՀՀ ապազգային իշխանությունները իրեն ոտքի տակի փալասի նման օգտագործելու են ու դեն շպրտեն։

Նա արձագանքել էր այդ արդարացի նախազգուշացումներին, սակայն ճշմարտությունը ընկալելու ներհայեցողություն չունեցավ և շարունակելով իր եկեղեցամարտ ընթացքը իշխանությունների կողմից օգտագործվեց այն բանի համար, ինչի համար, որ ամենայն հավանականությամբ, նրան նախապատրաստել էին։

Այս ամենը վկայում է մի բանի մասին և դա ակնհայտ է, որ այս իշխանությունների հետ 2026 թվականի հերթական ընտրություններին գնալը կոպտագույն ու աններելի սխալ կլինի քաղաքական ընդդիմության կողմից։ Քանի դեռ կա ժամանակ և օրինական ճանապարհ, ուրեմն անհրաժեշտ է վարչապետի աթոռը զբաղեցնող անձին անվստահություն հայտնելու գործընթացն ամեն գնով ու ճիշտ ձևով իր հաղթական ավարտին հասցնել։

Կարծում եմ դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Բոլոր ընդդիմադիր ազգային ուժերը պետք է միավորվեն մեկ միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, սակայն դա չպետք է հոգևորական լինի, շատ արժանի քաղաքական գործիչներ կան Հայաստանում։

Գենադի Մնացականյան

Վարչապետին անվստահություն հայտնելու համար ԱԺ-ում պակասող ձայները այդքան շատ չեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից առնվազն մեկ հոգի ազնվություն է ունեցել և ասել, որ ինքը չի կարող իր շեֆի պահանջով մանդատը վայր դնել, քանի որ եթե վայր դնի, ապա չի կարող իր վարկերը փակել։

Իսկապես գնահատելի խոստովանություն էր և ընդդիմությունը դա պետք է ի գիտություն ունենա։ Եվ, ինչպես հայտնի է, այս պատգամավորը դուրս գալով ՔՊ խմբակցությունից դարձավ ազատ պատգամավոր։

Կարծում եմ, Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր ապազգային խմբակցությունում նման պատգամավորների պակաս չկա։

Այնտեղ չկա գաղափարի նվիրվածություն, նրանք պաշտոնապես ընդունել են «որտեղ հաց, այնտեղ հայրենիք» սկզբունքը, իսկ դա արդեն լավ ազդակ է ընդդիմության համար։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031