Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամսով. Բացահայտվել է քննչական մարմնի փաստարկը, թե ինչու է նա կարող խոչընդոտել նախաքննությանը

Հոկտեմբեր 17,2025 09:36

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, 2 ամիս ժամկետով կալանավորել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Դատարանը սահմանափակել է նրա հաղորդակցության իրավունքները:

Երկու տասնյակից ավելի փաստաբաններ ներգրավվել են Ալեքսանդր Կոչուբաևի շահերի պաշտպանությանը։ Նրանցից մեկը՝ փաստաբան Աբգար Պողոսյանը, ֆեյսբուքյան էջում գրել է. «Ճիշտն ասած, աչքերիս չէի հավատում, բայց բանից պարզվեց, որ խնդիրն աչքերիս մեջ չէր։

Բացահայտում եմ քննչական մարմնի փաստարկը, թե ինչու կարող է Կոչուբաևը խոչընդոտել նախաքննությանը։

Խորը շունչ քաշեք, նորից կարդացեք Կոչուբաևի «հանցավոր» գրառումը, նո՛ր շարունակեք կարդալը։

Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել, օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։

Փաստաբան Ռոման Երիցյանն էլ մասնավորապես գրել է. «Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։ Կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով։

Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց»:

Ալեքսանդր Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նրան մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը գրել էր.

«Վիժվածքներ

Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԳԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք, էտ ձև էլ մնացիք։

Հ. Գ. Ու չհամարձակվեք ասեք՝ տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակաորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպրտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելի է արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.Գ. Գ» ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։

Զորակցությունս Սրբազան հորը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031