Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն երկար ժամանակաշրջան խաղաղ է, որը բոլորիս հույս է տալիս»․ Կլաուդիա Բուշը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին

Հոկտեմբեր 17,2025 10:56

«Այո երկար ճանապարհ է, բայց մենք տեսել ենք արդեն երկար ժամանակաշրջան, որը խաղաղ է, որը բոլորիս հույս է տալիս եւ համոզված եմ, որ կհասնենք խաղաղության»,- Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։

Լրագրողներից մեկը նկատեց՝ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ է այդ խաղաղությունը, եթե Հայաստանն ամեն օր Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում։

«Կարեւոր է այստեղ (Սյունիքում-Ն․ Գ․) լինել եւ հանդիպել մարդկանց հետ, ովքեր եկել են Լեռնային Ղարաբաղից, նրանց ովքեր նոր տուն են գտել Հայաստանում»,- ասաց տիկին դեսպանը։

Նա հաստատեց՝ Գերմանիայի կառավարությունը շատ ներգրավված է եղել խաղաղության բանակցություններում․ «Բեռլինում հանդիպումներ ենք կազմակերպել, ծառայություններ ենք մատուցել, որոնց համար Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները շատ երախտապարտ են եղել։ Հիմա պետք է դեպի ապագա նայենք եւ տեսնենք, թե հաջորդ քայլերը որոնք են։ Մենք տեսել ենք առաջընթաց Վաշինգտոնում։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցել այն քայլերին, որոնք շուտով կձեռնարկվեն։ Մենք դա անում ենք Հայաստանի կառավարության հետ միասին։ Ես գիտեմ նաեւ, որ իմ գործընկերը նույնը անում է Բաքվում»։

ԵՄ պատվիրակության ղեկավարը եւ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այս օրերին Սյունիքի մարզում են՝ ծանոթանալու «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ընթացիկ եւ ամփոփիչ արդյունքներին։ Ծրագրի շրջանակներից դուրս այլ հարցերի դեսպանները չցանկացան պատասխանել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031