Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Հոսանքի տատանումների պատճառով անջատվել են մետրոյի թունելի լուսացույցի լույսերը. գնացքը չի կարողացել շարժվել

Հոկտեմբեր 17,2025 12:29

Այսօր ժամը 12-ի սահմաններում մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից շարժվելիս գնացքը կտրուկ արգելակեց՝ չհասած Շենգավիթ կայարան, մարդիկ իրար վրա «լցվեցին»: Այնուհետեւ գնացքը մի քանի արգելակումներով եւ փոքր դադարներով առաջ շարժվեց, մինչեւ հասավ Շենգավիթ կայարան: Վագոնում, որտեղ ինքս էի, մարդիկ խուճապահար էին:

Երեւանի մետրոպոլիտենի լրատվականից Aravot.am-ին պարզաբանեցին, որ հոսանքի տատանումների պատճառով անջատվել են թունելի լուսացույցի լույսերը, դրա համար էլ գնացքը չի կարողացել շարժվել: Նաեւ հավաստիացրին, որ մետրոյում նման բան հազվադեպ է պատահում, իսկ լինելու դեպքում հոսանքի տատանումը կարող է տեւել ոչ ավել, քան 30 վայրկյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031