Ինչպես արդեն ավելի վաղ էինք, 2025թ-ի սեպտեմբերի 24-ին Դիտորդների խումբը չհայտարարված այց էր իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Այցի ընթացքում Խմբի անդամները զրուցել էին հիմնարկի ղեկավարության և մի շարք ազատազրկված անձանց հետ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի գրավոր դիմումի հիման վրա, Խմբի անդամները տեսակցել էին նրա պաշտպանյալ Ստեփան Սամվելյանին, ինչպես նաև արձանագրել պահման պայմանները։
Արձանագրված խնդիրների հետ կապված՝ Խումբը գրություն էր հասցեագրել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
2025թ-ի հոկտեմբերի 13-ին ստացվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ»-ի և ՀՀ Արդարադատության նախարարության պատասխան գրությունները։
Կարդացեք նաև
ՊՈԱԿ-ի պատասխան գրությամբ Խմբին տեղեկացվել է, որ Ստեփան Սամվելյանը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում, համապատասխան դեղորայքային բուժում։
ԱՆ-ի պատասխան գրությամբ հայտնվել է, որ ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման գլխավոր բժշկի ցուցման համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 25-ից մինչ օրս տրամադրվում է դիետիկ սնունդ՝ կենդանական սպիտակուցի 0.8գ/կգ/օր, կերակրի աղով հարուստ սննդի, հեղուկների՝ առավելագույնը 1500մլ/օր սահմանափակումով։
Մանրամասները ստորև․
Դիտորդների խմբի գրությունը այստեղ և այստեղ:
ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ»-ի պատասխան գրությունը:
ՀՀ Արդարդատության նախարարության պատասխան գրությունը:
Prison Monitoring Group