Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեն Մանկավարժական համալսարանում գործողություններ է իրականացնում. Մանկավարժականի մամուլի պատասխանատու

Հոկտեմբեր 17,2025 16:33

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ձերբակալվել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ բուհի մի քանի աշխատակիցներ:

Բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պատասխանատու Դիանա Մարկոսյանն Aravot.am-ին հետեւյալը հայտնեց. «Այսօր առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացնում մանկավարժական համալսարանի վարչական հատվածում, մի քանի աշխատակցի հետ վկայի կարգավիճակով խոսել են, իսկ ռեկտորին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե: Այս պահին այլ տեղեկություններ չունենք»:

Նա ընդգծեց, որ բուհից ձերբակալվածներ չկան:

Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հաստատել են, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:

Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031