Սկիզբը՝ այստեղ:
Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված մտքերից մեկն էր սա դարձել, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Աղետալի պատերազմից հետո ստեղծվող «բանակի բարեփոխումների ծրագիր», որի մասին ժամանակ առ ժամանակ հիշատակումներ էր անում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը։
«Մենք բանակը դարձնում ենք ժամանակակից, ունիվերսալ, տեխնոլոգիապես հագեցած ուժ»: (Ն.Փ. 2022 թ. մայիս)
«Բանակը արմատական բարեփոխումների փուլում է»: (Ն. Փ., հանրային ելույթ, 2023թ. հունվար)
Կարդացեք նաև
Բանակի «բարեփոխումների» մասին խոսելն այլ է, իսկ իրական բարեփոխումներ անելը՝ լրիվ ուրիշ։ Փաշինյանի կառավարությունը 2020 թվականի պատերազմից հետո անընդհատ խոսում է այդ փուլում լինելու մասին, բայց արդյունքը կա՛մ անտեսանելի է, կա՛մ բացասական։ ՔՊ ներկայացուցիչները միայն դրոշակ են սարքել զինվորների «ելակն ու մայկա-տռուսիկը»։ Պաշտպանության նախարարները շատ արագ փոփոխվում են, առանց որեւէ ռազմավարական լծակների հաջորդականության։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում եղան հրաժարականներ, զինված ուժերի ղեկավար կազմի ներսում շատ հաճախ ստեղծվել է խորը ճգնաժամ։ 2021 թվականից սկսած մինչ օրս չկան միանշանակ ապացույցներ, որ բանակը համալրվել է արդի տեխնոլոգիաներով։ Հաճախակի միջադեպեր են լինում խաղաղ պայմաններում՝ հրազենային մահվան, հրդեհների, եւ համակարգային անփութության պատճառով։ 2020 թվականից հետո իշխանությունը որդեգրեց «խաղաղության օրակարգ», որի ֆոնին զինված ուժերի դերը սիստեմատիկ կերպով նվազեցվեց, թե՛ գաղափարապես, թե՛ ֆինանսապես։
Ի վերջո, իրեն Գերագույն Գլխավոր հրամանատար հայտարարած անձը, ով երբեք զենք չի բռնել իր ձեռքում, ով չի ծառայել Հայկական բանակում, ով 2016 թվականի 4-օրյա պատերազմի ժամանակ բուժկետից դուրս չի եկել, ինչպե՞ս կարող է բանակ բարեփոխել, ինչպե՞ս կարող է հասկանալ զինվորի դժվարություններն ու բանակի խնդիրները։
Տարիներ շարունակ «բարեփոխման փուլում» լինել՝ առանց իրական բարեփոխման, դա պարզապես հարթակային խաբեություն է, որը հանգեցնում է մեկ ու շատ կարեւոր վտանգի. հասարակությունը կարծում է, թե՛ ունենք բարեկարգվող բանակ, մինչդեռ բանակը շարունակում է մնալ թուլացած եւ ղեկավարական ճգնաժամի մեջ։ Բանակը չի բարեփոխվում ելույթներով, ճառերով ու Սահմանադրությամբ։ Այն բարեփոխվում է, երբ զինվորն ապահով է, սպան գիտակից, իսկ տեխնիկան՝ գործող: Առանց դրանց «բարեփոխումը» դառնում է հերթական սուտը։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2025