«Այլևս կարծեք գործող իշխանությունները ժողովրդավարության ջատագովների դիմակը նետել են և բացահայտ անցել են հարձակման»,- Իրավունքի և ազատության կենտրոնի կողմից կազմակերպված «Իրական ժողովրդավարություն» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը։
Ըստ նրա՝ դա մի բացատրություն ունի․ «Փաշինյանը քաջ գիտակցում է, որ ազատ ու արդար ընտրություններով նա ընտրության շանս չունի։ Նրա վերարտադրման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելը, պոտենցիալ հակառակորդներին վերացնելն է և բռնաճնշումների ներքո ընտրություններ անցկացնելն է։ Սա իր այսօրվա գործողությունների հիմնական մոտիվն է»։
Ըստ Ավետիս Ավագյանի՝ նախկինում, եթե գոնե ֆորմալ առումով մենք որպես դաշնակից կամ քննարկման գործընկեր ունեինք միջազգային հանրությանը, որը հայտարարում էր, որ մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատություններն իրենց համար առաջնահերթություն են միջազգային հարաբերություններում, մյուս կողմից մենք անդամակցում ենք միջազգային կառույցների, որոնք, ըստ էության, պարտավորություն ունեն նաև հայ ժողովրդի առաջ, որ իրենք պետք է հետևեն ՀՀ-ում զարգացող գործընթացներին, հիմա այդ բոլոր ատյանների համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների արժեքները գնացել են երկրորդ պլան․ գերիշխում են աշխարհաքաղաքական շահերը․ «Չկա որևէ ատյան, բարեկամ երկիր, որի համար ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրն ավելի կարևոր լինի, քան իրենց աշխարհաքաղաքական շահերը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ