«ՀՀ-ում տեղի են ունենում կալանավորումներ, մարդու իրավունքների տոտալ խախտումներ, ՀՀ-ում օրինակ՝ քահանաներին տանում են, և ինը ժամ փաստաբանը չի կարողանում մուտք գործել, որ իրականացնի իր փաստաբանական գործառույթները, ինչը բոլոր հնարավոր օրենքներով և միջազգային նորմերով պաշտպանված է։ Բայց կարծես ԵՄ դեսպանը և հավաքական արևմուտքի ներկայացուցիչները որևէ արձագանք այս ու բազմաթիվ այլ հարցերում չեն ունենում»,- «Իրական ժողովրդավարություն» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը։
Ըստ նրա՝ երկակի ստանդարտների, գլոբալ հակամարտության արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցող մինի ճակատամարտերի վկաներ ենք, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և այլ հասկացություններ լկտիորեն մի կողմ են թողնվում․ «Սա ավելի է խորանալու․ ՀՀ իշխանության ղեկավարը ԵԽԽՎ-ում սրա անոնսը տվել է, որ կա հայաստանյան ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային պատերազմ և, ոգևորված լինելով Մոլդովայի օրինակով, մենք տեսնելու ենք սրա՝ ավելի ու կատարյալ վատագույն դրսևորումները։ Ուստի կարծում եմ՝ լրատվամիջոցների, իրավական, քաղհասարակության որոշակի փշրանքների, քաղաքական կուսակցությունների գերխնդիրն է հնարավորինս պաշտպանել այն քիչ մնացած արժեքները, որոնք այս պահին դեռևս ինչ-որ շրջաններում տիրապետում են»։
Կարդացեք նաև
Նարեկ Գալստյանն ահազանգեց՝ իշխանությունների կողմից իրականացվող իրավական բեսպրեդելի նկատմամբ քաղհասարակությունը՝ որոշակի բացառություններով հանդուրժողական դիրք է զբաղեցրել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ