«Փոխանցում եմ Սամվել Կարապետյանի որոշումը՝ ըստ որի՝ ինքը «Մեր ձևով» ժողովրդական շարժման՝ կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը»,- ԱԱԾ մեկուսարանի դիմաց հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի մասնակիցները երթով եկան դեպի ԱԱԾ շենքի մոտ։
Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար․ «Նա այնպիսի ծրագրեր է մշակել, որոնցով Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ