«Սլաքներն ուղղված են դեպի Վեհափառ Հայրապետը»,-Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նա նշեց՝ այնպիսի գործ կարելու մեքենայի միջով է անցել, որ կարծում է՝ օդով էլ կարելի է հանցագործություն կարել։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ լսե՞լ եք ձայնագրությունը, այդտեղ նկարագրվող արարքը դատապարտելի համարո՞ւմ եք, ի՞նչ նպատակով է երկու-երեք տարի առաջ արված ձայնագրությունն իշխանությունը հանել ջրի երես, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց․ «Իշխանությունները փոխանակ զբաղվեն երկրում հանցագործությունների դեմ պայքարով, օտարերկրյա գործակալների կեղտոտ ցանցերի դեմ աշխատանքներով, լծված են իրենց դեմ անհամաձայնություն հայտնած անձանց, խմբերի, ինստիտուտների դեմ պայքարելով, և երկու-երեք տարվա վաղեմության ձայնագրությունը դրա մասին է։ Դրանք կենցաղային բնույթի խոսակցություններ են, որ ցանկացած ղեկավար իր աշխատակիցների հետ կարող է ունենալ։ Չեմ կարծում՝ երբ իշխանությունները հորդորներով, կոչերով հանդես են գալիս, նույն բնույթի խոսակցություններ չեն, երբ իրենց համակիրներին հրավիրում են այս կամ այն միջոցառմանը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ