Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3,5 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում: Սամուել Սեւյանն ունի 2,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 10-րդն է:
Կանանց պայքարում դիրքերը բարելավում է Տաթեւ Աբրահամյանը, որը վաստակած 3,5 միավորով հավասարվել է 4-րդ տեղ նահանջած Աննա Սարգսյանին եւ հանգրվանել է 5-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ