ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում օդանավակայանից հրապարակված տեսանյութումհայտնել է, որ մեկնում է Ժնև, և հոկտեմբերի 21-ին նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա, որը, որ պառլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել: Հուսամ, որ հանդիպումը լավ կանցնի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:


















































