Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելի «օդանավակայանում» մեզ կողջունեն, բայց «վարէջք» կատարելու կանաչ լույս չեն վառի առնվազն տեսանելի հորիզոնում եւ անդին. Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 19,2025 22:05

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Թարմ մտքեր Եվրոպայից Հայաստան ճանապարհին.

1. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ «ողջունի» Նիկոլի տարածաշրջանային քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանն է։

2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արեւմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությամբ։

3. Նիկոլի համար «արեւմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։

4. Բրյուսելի «օդանավակայանում» մեզ կողջունեն, բայց «վարէջք» կատարելու կանաչ լույս չեն վառի առնվազն տեսանելի հորիզոնում եւ անդին։

5. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչ պոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։

6. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդներին Արեւմուտքում նա անխնա պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:

7. Եթե հարցը հասնի 2026-ի ընտրություններին, ապա Նիկոլն արդեն փորձում է դրանք նախապես բրենդավորել որպես «գեոպոլիտիկ», այնինչ նրան հեռացնելը ոչ թե աշխարհքաղաքական, այլ ազգային հարց է։

8. Թե՛ աշխարհում, թե՛ ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կունենանք ըմբռնում եւ աջակցություն։

9. Նիկոլի իշխանավարումը վնաս է հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից է եւ պարտավորություններից։

10. Ընդդիմության կարեւորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031