Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադրավարձի թերհավաքագրում․ Երևանում պլանավորված եկամուտներից պակաս է հավաքագրվել

Հոկտեմբեր 20,2025 11:14

«Հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորված շուրջ 65 միլիարդ դրամի սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է շուրջ 61 միլիարդը։ Կատարողական՝ 94,3 տոկոս, թերակատարում՝ 3,7 միլիարդ դրամ գումար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։

Նա նշեց, որ կատարողականի թերակատարման հիմնական պատճառ է դարձել փոխադրավարձի եկամուտի գծով թերհավաքագրումը։

Տիգրան Ավինյանն էլ մտահոգություն հայտնեց Երևանի թերֆինանսավորման, միևնույն ժամանակ համայնքի ծախսերի ավելացման հետ կապված։

Դիմելով վարչական շրջանների ղեկավարներին՝ ասաց․ «Մարդա քանի՞ հայտ եք ստանում կոյուղու վթարների հետ կապված։ Ինչքա՞ն չխոսենք։ 300 միլիոն էս տարի դրել ենք հրատապ կարգով խնդիրներ լուծելու համար, բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հերիք եղավ։ Նույն Մետրոպոլիտենի հարցը․ Մետրոպոլիտենի սուբսիդավորման համար Երևանի քաղաքապետարանը պլանավորել է հաջորդ տարի 3,9 միլիարդ դրամ։ Այն պետական գույք է, չէ՞, բայց մենք սուբսիդավորում ենք 3,9 միլիարդ դրամով։ Ընդհանուր միտում կա մեր ծախսային ուղղություններով մեզ ծանրաբեռնելու և չգիտեմ՝ անկեղծ եմ ասում՝ մեկ-մեկ չեմ հասկանում ի՞նչ տրամաբանությամբ ու ինչի՞ հաշվին։ Ստացվում է համայնքի սուբսիդավորման չափերը նվազում են, իսկ մեր ծախսերն ավելանում։

Մի կողմից ոնց որ լավ ենք աշխատում, մեր եկամուտներն ավելացնում ենք, հետո ստացվում է՝ գիտեք՝ էն, որ ձերը չէ կոմունալը, դա էլ դուք արեք, մետրոյի փողը նվազեցնենք, դուք էդ էլ դրեք։ Է հետո՞․ մենք մեջտեղից ճղվե՞նք։ Մի լեգենդ կար, որ Երևանին ամենաշատ փողն են տալիս․ ծիծաղելի թվեր են։ Տվյալները նայում ես, հասկանում ես, որ նորմալ է՝ այսքան խնդիր ունենք։ Մենք ամեն անգամ եկամուտներն ավելացնում ենք, մյուս կողմից տարեցտարի նվազեցնում է ֆինանսավորումը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031