Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի Եվրոպայի U 23 եւ երիտասարդական առաջնություններին

Հոկտեմբեր 20,2025 11:28

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայանալիք ծանրամարտի երիտասարդների եւ U 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ներկայացուցչական կազմով:

Մինչեւ 23 տարեկանների պայքարում հանդես կգան. 60 կգ քաշային կարգ՝ Գառնիկ Չոլակյան, Սեյրան Խուդանյան, 71 կգ՝ Գոռ Սահակյան, 88 կգ՝ Սուրեն Գրիգորյան, 94 կգ՝ Մնացական Աբրահամյան, 110 կգ՝ Գարիկ Կարապետյան, Պետրոս Պետրոսյան, +110 կգ՝ Աշոտ Մովսիսյան, 86 կգ՝ Լիաննա Գյուրջյան, +86 կգ՝ Մերի Թումասյան:

Տղաների հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը՝ Հակոբ Փիլոյանը, կանանցը՝ Արտաշես Ներսիսյանն ու Տարոն Թովմասյանը:

Երիտասարդների հավաքականում ընդգրկվել են. 71 կգ քաշային կարգ՝ Տիգրան Կարապետյան, Նարեկ Գրիգորյան, 79 կգ՝ Նարեկ Մկրտչյան, Մարտին Պողոսյան, 94 կգ՝ Գրիգոր Ղազարյան, Վալերիկ Մովսիսյան, 110 կգ՝ Միշա Մելքոնյան, +110 կգ՝ Վարդգես Մարգարյան, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 69 կգ՝ Մերի Միսակյան, 77 կգ՝ Աննա Ամրոյան, 86 կգ՝ Էմմա Պողոսյան, +86 կգ՝ Ալինա Սուքիասյան:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է Մելիք Ղուկասյանը, մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031