Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները ԱՄՆ առաջնությունում բարձր դիրքեր են զբաղեցնում

Հոկտեմբեր 20,2025 11:49

Սենթ-Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ առաջնության 7-րդ տուրի տղամարդկանց պայքարում Սամուել Սեւյանը հաղթանակ է գրանցել, իսկ Լեւոն Արոնյանը խաղացել է ոչ-ոքի: 8-րդ տուրից առաջ, որտեղ Արոնյանը խաղալու է Սեմ Շենկլանդի հետ, իսկ Սեւյանը,՝ Դարիուշ Սվյերչի, Լեւոնը 4,0 միավորով շարունակում է ընթանալ 4-րդ հորիզոնականում, իսկ Սամուելը 3,5 միավորով բարձրացել է 6-րդ տեղ:

Կանանց պայքարում Աննա Սարգսյանը առավելության է հասել Թալիա Սերվանտեսի նկատմամբ, իսկ Տաթեւ Աբրահամյանը միավորը բաժանել է Աննա Զատոնսկիխի հետ: Այժմ Աննան 4,5 միավորով 2-րդ տեղում է, Տաթեւը 4,0 միավորով՝ 6-րդ:

Այսօր Աննա Սարգսյանի մրցակիցը լինելու է Ատուսա Պուրկաշիյանը, իսկ Տաթեւը խաղալու է առաջատար Ալիս Լիի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031