Գյումրիում իրավիճակը գնալով լարվում է։
Քաղաքացիները քաղաքապետարանի տարբեր մուտքերից փորձում են մտնել քաղաքապետարանի շենք, մեծ թվով ոստիկաններ շրջափակել են նաև այդ մուտքերը, որպեսզի չկարողանան տանել քաղաքապետին։
Քաղաքացիներից մեկը, հանդիմանելով ոստիկանին, ասում էր` բա դա փող աշխատելու ձե՞ւ է։
Երիտասարդ մի կին էլ բացականչում էր` կարո՞ղ է կրոններս փոխել տաք, «յան» ազգանունը հետը։
Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հետեւյալ կոչը. «Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,
Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ