Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սկսվել են բախումներ քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջեւ

Հոկտեմբեր 20,2025 12:50

Գյումրիում իրավիճակը գերլարված է, սկսվել են բախումներ քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։ «Թողեք, գնացեք Երևան, բավ է, որտեղից եկել եք, էնտեղ գնացեք, հանգիստ թողեք մեզ։ Փաշինյան, դու Գյումրիում հաղթանակ երբեք չես տոնի, մոռացի», ֊բացականչում են քաղաքացիները։

Վարդանանց հրապարակը լեփ֊լեցուն է։ Քաղաքապետարանի մուտքի մոտ քաղաքացիները բացականչում են «Վարդա՜ն, Վարդա՜ն»:

«ՔՊ֊ի պարտությունը սկսվելու է Գյումրիից, հավաքվեք», ֊բացականչում էր քաղաքացիներից մեկը։

Գյումրու ավագանու ՀԿԿ–ի խմբակցությունը դիմում է ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` հորդորելով գալ և տեղում ծանոթանալ իրավիճակին: «Հարգելի դեսպաններ, ՀՀ իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական ու ուժային տարբեր միջոցների կիրառմամբ իրականացնում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու քաղաքապետի նկատմամբ։ Քաղաքական հալածանքն առավել ուժգնացավ Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական հալածանք և բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հայտարարությունից»,– հայտարարությունը կարդաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031