«Հաշվի առնելով, որ իրավական գործընթաց է ընթանում, բոլորս կարիք ունենք սպասելու դատական վճռին, որպեսզի որակումների մասով լինենք վստահ: Ես, իհարկե, կսպասեմ այդ վճիռներին, բայց արդեն իսկ այն տեղեկատվությունը եւ հաղորդագրությունը, որ տարածված էր, ավելի քան մտահոգիչ է»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Մանկավարժական համալսարանում ձերբակալությունների վերաբերյալ հարցին:
«Մեծ անելիք ունենք՝ հասկանալու խնդիրները, քանի որ մանկավարժական համալսարանը պարբերաբար անցել է աուդիտ, եղել են նաեւ պարբերական ստուգումներ՝ տարբեր համապատասխան իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարծում եմ, որ առաջիկա հոգաբարձուների խորհրդում կքննարկենք այս բոլոր ուսումնասիրությունների արդյունքները»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
«Այն, ինչ հաղորդագրությամբ արդեն իսկ տարածված է, ինձ համար մեղմ է ասել՝ շոկային է, նման իրադրություններն ու իրավիճակները պետք է բացառվեն հատկապես մանկավարժական համալսարանում, որն ուսուցիչ է կրթում»,-հավելեց նա:
Ինչ վերաբերվում է այն լուրերին, որ մանկավարժական համալսարանի ռեկտորը մտերիմ է եղել իր հետ, Ժաննա Անդրեասյանն այսպես արձագանքեց. «Գործնական դաշտում ունեմ գործնական հարաբերություններ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի եւ Ժաննա Անդրեասյանի լուսանկարը՝ արխիվային