Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Զգուշացում թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
3. Հետո ԿԲ-ին են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու է՝ կորի:
Կարդացեք նաև
Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի:
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը: