Գյումրիում ոստիկանական մեծ ուժերով կուտակելով ու քաղաքապետարանի գլխավոր մուտքից քաղաքացիներից դուրս հանելով ՝քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին հետևի մուտքից՝ դռան ապակին կոտրելով։
Կարդացեք նաև
Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո անեծքներ հնչեցին վարչապետ Փաշինյանի իշխանության ու ոստիկանների հասցեին։
«Գոհ եք, բավարարվա՞ծ եք», -հարցնում էին քաղաքացիները ոստիկաններին։
Երբ կարմիր բերետավորները գործն ավարտելուց հետո մոտեցան իրենց ավտոբուսներին, որ հեռանան՝ սկսվեց ծեծկռտուք մի քանի տղամարդկանց և ոստիկանների միջև։
«Թուրքեր, թուրքեր»,-վանկարկում էին հավաքվածները:
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է, դուրս եկավ ու հայտարարեց, որ վաղվանից քաղաքապետարանը հայտարարում է գործադուլ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































