Լրահոս
Օրվա լրահոսը

««Մեր ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ»

Հոկտեմբեր 20,2025 17:14

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.

«Ի պատասխան լրագրողների հարցումների, իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության հետ կապված քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, և, ընդհանրապես, «Մեր ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ, ամենայն հավանականությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ձայնագրություն է տարածված, որով «Մեր ձևով» շարժումը հանրահավաքին մարդկանց, իբրև թե, գումարով է տանում։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031