Վ. Սաբաշվիլին 2025թ․ սեպտեմբերի 9-ին ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարված միջպետական հետախուզման հիմքով։ ՌԴ-ն նրան մեղադրում էր վարձկանության մեջ։
Մինչդեռ Վ․ Սաբաշվիլին մեկ ամիս գտնվել է Ուկրաինայում ՝ մարդասիրական առաքելությամբ և իր ընկերներից մեկին գտնելու նպատակով։ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի օկուպացված Դոնեցկի մարզի ապօրինի դատարանը 2024թ․ դեկտեմբերի 19-ին Սաբաշվիլիին 14 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Վ. Սաբաշվիլիի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ի դեմս իրավաբան Ա. Չատինյանի և Ա․ Նալբանդյանի։ Կազմակերպությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր իրավական միջոցները՝ նրա ազատ արձակումը և իրավական պաշտպանությունը ապահովելու համար։
ՀՀ ներքին գործերի նախարարության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է Վ. Սաբաշվիլու՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու և փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է չվերադարձման սկզբունքը՝ բացառելով վերադարձը Ռուսաստան։
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը իր կողմից կայացված որոշումներով փաստում է, ՀՀ-ի համար մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր է։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան թիմը շարունակաբար պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության, արդարության և ազատության համար՝ ձգտելով իրական փոփոխությունների։