Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 2, չամրակապված վարելու՝ 1168, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 682, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 429, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 206 և 1919 այլ իրավախախտում։
159 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 226-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 81-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 81 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 291 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 539, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 4351, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 200, վարելու ընթացքում ծխելու՝ 484, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 720, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 91, արագության գերազանցման՝ 2448 և 3859 այլ իրավախախտում։
Կարդացեք նաև
428 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 988-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 892-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 43 բեռնատար, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 76 անձ։