Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ՝ 63 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, 77 կգ՝ Սամվել Տերտերյանը եւ 87 կգ Ռուբեն Գեւորգյանը տարբեր փուլերում պարտություն են կրել:
130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը սկսել է 1/8 եզրափակչից եւ հաջորդաբար տանելով երկու հաղթանակ՝ մտել է կիսաեզրափակիչ: Այսօր ուշ երեկոյան եզրափակչի համար Ռազմիկը գոտեմարտելու է Ալեքսանդր Մելեխովի հետ, որը հանդես է գալիս UWW հովանու ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ