Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին

Հոկտեմբեր 20,2025 23:30

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականի առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները, օպերատիվ իրավիճակը և ընթացիկ հանձնարարականների կատարողականները։

Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, զորամասերի և ռազմական ոստիկանության միջև համագործակցության զարգացմանը, կարգապահության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին և մի շարք այլ հարցերի։

Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ նպատակային աշխատանքների շարունակման, ռազմական ոստիկանություն–զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031