Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ կուսակցական, ոչ բան, ինձ հետաքրքիր չի, ով ուզում է լինի, որ կարողանա մեր երկիրը պահի»․ կապանցիները 2026-ի ընտրությունների մասին

Հոկտեմբեր 21,2025 09:50

Կապանում մարդիկ ընդհանուր առմամբ, հետեւում են մայրաքաղաքում տեղի ունեցող անցուդարձին․ բարկանում, ոգեւորվում, հիասթափվում են, բայց իրենց հույսերն ու հուզերը չեն ցանկանում տեսախցիկների առջեւ արտահայտել։

Ամեն դեպքում, Aravot.am-ի հետ զրույցներում, կապանցիներն առավելապես գերադասում էին խոսել առանց տեսախցիկների, իսկ մարդկանց խոսքում անհանգստություններ եւ անորոշություններ կան ապագայի նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության խոստացած խաղաղությունն այդքան էլ չի հուսադրում։ Մեր զրուցակիցներից շատերն էին թերահավատ, մանավանդ, վերջին զարգացումների ֆոնին։

«Խայտառակություն է։ Երկրի ղեկավարը՝ ղեկավարի նման չի․․․ էն կարգի մարդկանց գցում է գաղութներ, բռնել է տալիս․․․ Եկեղեցին, էն մինը, էն մինը։ Եթե ինքը ընտրվեց՝ ստեղ անելու բան չկա։ Ոչ կուսակցական, ոչ բան, ինձ հետաքրքիր չի, ով ուզում է լինի, որ կարողանա մեր երկիրը պահի»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցներից մեկը։

Մեր մեկ այլ զրուցակից՝ հավաստիացրեց, մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի նկատմամբ բավական դրական վերաբերմունք կա։ Համենայնդեպս, իր շրջապատում,  ասում է՝ քիչ չեն մարդիկ, որ Արման Թաթոյանին հավանում են, հավատում են եւ կվստահեն։

Կապանում Նիկոլ Փաշինյանին էլ դեռ վստահող եւ հավատացողներ կան։

Aravot.am-ի անցկացրած փոքրիկ հարցախույզը, ամեն դեպքում, հետաքրքիր պատկեր է բացահայտել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031