Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հերթական անգամ քրեադատավարական հարկադրանքի միջոցները կիրառվում են դատավարական տրամաբանությանը հակառակ` անձին պատժելու, վնասելու նպատակով:
Ընկերոջս` Ռուբեն Մխիթարյանին փաստացի ձերբակալելուց հետո տարածվեց նրան բերման ենթարկելու և դրան նախորդած իրադարձությունների տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, որ Ռուբենը ցուցարարների և ոստիկանների հրմշտոցի ժամանակ բաց ձեռքերը վեր պարզած փորձում է ընդամենը հանդարտեցնել իրավիճակը:
Քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ և ըստ նշանակության կիրառման դեպքում նրան պետք է անհապաղ ազատ արձակեին` տեսագրությունը տեսնելուն պես (գիտեմ, որ տեսել են): Այնինչ, նրան ձերբակալել են 72-ժամյա ռեժիմով և տարել ՁՊՎ` կոպտորեն խախտելով նրա անձնական ազատության իրավունքը:
Կարդացեք նաև
Երկիրն էս իրավական քաոսում պահելը որևէ արդարացում չունի:
Որևէ մեկն իրավունք չունի Պետության անունից իր արժանավոր զավակների հետ այսպես վարվել»: