Լրահոս
Օրվա լրահոսը

Ի սկզբանե պարզ էր՝ ՔՊ թեկնածուից բացի ով էլ քաղաքապետ դառնա, հայտնվելու է բանտում. «ՉԻ»

Հոկտեմբեր 21,2025 08:30

Երկրով մեկ այնպիսի աղմուկ է բարձրացել, ասես Նիկոլն ինչ-որ անսպասելի, չտեսնված-չլսված բան է արել։ Ո՞վ չգիտեր, որ Վարդան Ղուկասյանը վաղ թե ուշ հայտնվելու է բանտում։ Դեռ Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին էինք ասել, չէ՞, որ ընդդիմությունը փաստացի ոչ թե քաղաքապետի պաշտոնի համար է պայքարում, այլ «բերդի պուծյովկի», որովհետև ի սկզբանե պարզ էր՝ ՔՊ թեկնածուից բացի ով էլ քաղաքապետ դառնա, հայտնվելու է բանտում։ Ընդ որում՝ սա շարունակական գործընթաց է, և ՔՊ «գլխավոր հովանավորն» անգամ խաղադրույքներ կարող է ընդունել, թե ո՞վ է լինելու հաջորդը՝ կաթողիկո՞սը, թե՞, օրինակ, «մեր ձևով»-ական վերնախավը։

Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի «նոու-հաուն» այն է, որ նա նախապես է անում այն, ինչն իր նախորդներն անում էին միայն ընտրություններից հետո, ընդ որում՝ ո՛չ այսքան լկտիորեն։ Առաջ (2003-ին, 2008-ին, 2013-ին) ինչպե՞ս էր։ Իշխանությունները կեղծում էին ընտրությունները, ընդդիմությունը մարդկանց դուրս էր բերում փողոց, հետո արդեն տեղի էին ունենում զանգվածային ձերբակալությունները, «մասկի-շոուները», շինծու մեղադրանքներով կեղծ դատավարությունները, և այլն։ Իսկ Նիկոլն այդ ամենը նախապես է անում։

Ինչո՞ւ սպասել, որ ընտրություններ լինեն, իրենք էլ մտածեն, թե ոնց կեղծեն, զայրացած ժողովուրդն էլ լցվի փողոցները, եթե կարելի է նախապես ասֆալտին փռել շատից-քչից հեղինակավոր ընդդիմադիրներին, ժողովրդին վախեցնել՝ երկրում իրավական ամենաթողության ու տեռորի մթնոլորտ ստեղծելով, քաղաքական դաշտից «դուրս շպրտել» բոլոր այն ուժերին, որոնք կարող են բողոքի ալիք գեներացնել, ու միայն դրանից հետո գնալ ընտրությունների՝ արդեն «խախանդ» մթնոլորտում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031