Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորի հորեղբայրը ներդրողին ծաղրել է, սկսվել է վեճ, եկել են պարեկներ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 21,2025 10:26

Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի էին ունեցել նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ:

Այս լսումներն անցնում էին լարված, հաճախ համայնքապետարանի աշխատակիցները կողմնակալ հայտարարություններ էին անում. կոնկրետ մեկը՝ ում եղբորորդին խորհրդարանում Մարդու իրավունքներն է պաշտպանում։

Խոսքը Ռուստամ Բաքոյանի հորեղբոր՝ Շամո Բաքոյանի մասին է, որը համայնքում այգիներ հիմնած ներդրողին՝ Գեւորգ Ավագյանին, հանրային լսումների ժամանակ խոչընդոտել է հարցեր հնչեցնել եւ բղավել է՝ «Դու կարաս գնաս քո Դանիայում էդ ամեն ինչը անես, կարաս հենց հիմա էլ գնաս»,- գոռգոռալով ասել է Բաքոյանը։

Շամո Բաքոյանը եղել է հանրային լսման պատասխանատուն. լսումները վերածվել են բանավեճի, ապա լեզվակռվի, հետո ժամանել են պարեկային ծառայության աշխատակիցները։

Սրանից բացի՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը նամակով դիմել է Արարատի Մարզպետին եւ նշել, որ համայնքապետարանը կողմ է հանքարդյունաբերությանը։

Ստացվում է, որ հանքը շահագործելու «ոգեշնչումն» ուղիղ ազդակների միջոցով է ստեղծվել իշխանության կողմից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031