Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարուխանյան. «Մարդը 26 դրվագ քրեական գործով է անցնում՝ կոռուպցիոն ու չարաշահումների, ու ինքը ձեւանում է որպես սուրբ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2025 10:42

Զրուցել ենք Կարեն Սարուխանյանի հետ։

– Մի քանի օր առաջ ասում էիք՝ քիչ մնաց, համբերեք, գիտեի՞ք, որ նման բան է ծրագրվում Վարդան Ղուկասյանի դեմ։

– Ոչ թե ինչ-որ բան գիտեի, այլ պատկերացնում էի` իմանալով, լավ ճանաչելով այդ կլանին, որ ինչ-որ բան կլինի։

– Բայց շատ վստահ էիք ասում՝ քիչ մնաց, համբերեք․․․ ԱԺ-ում էլ ասում էիք` չեմ համակերպվում։

– Իհարկե, չեմ համակերպվել, ո՜նց կարելի է համակերպվել։

– Դրա համար Նիկոլ Փաշինյանը կատարեց խոստումը․․․

– Ես որքան տեղյակ եմ` հստակ ձայնագրություններ կան, երեւի լսել եք, որ այդ ձայնագրություններում մարդը հստակ կոռուպցիոն գործարքների մեջ է։ Հիմա ակնարկել կամ պնդել քաղաքական հետապնդման մասին, տեղին չէ, ինչի՞ մասին է խոսքը։

– Բագրատ սրբազանի վերաբերյալ էլ կար ձայնագրություն, հետո պարզվեց` մոնտաժված է ․․․

– Այո, Ձեր ասած անձի հետ կապված էլ կար ահաբեկչական գործողությունների մասին ձայնագրություն, երկուսն էլ իրավական տիրույթում գտնվող հարցեր են, բացարձակ քաղաքական չեն, իրավական պրոցեսներ են, համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում։

– Բա եթե պրոցեսն իրավական էր, ինչո՞ւ էին մոնտաժել, կալանավորումից հետո պարզվեց, որ խոսակցության բոլորովին այլ կոնտեքստ է եղել, ահաբեկչության մասին էլ խոսք չկա, մեղադրանքն անհիմն է դառնում։

– Ո՞նց թե՝ անհիմն, Դուք հիմա դատավորի դեր եք ստանձնել։

– Ձեր ողջ թիմը տեռորիստ էր հռչակել Սրբազանին, դուք չէի՞ք ստանձնել։

– Ես Ձեզ ըստ մեղադրանքի եմ ասում, քանի որոշում չկա․․․ բայց մեղադրանքով այդպիսին է, հիմա նույնը՝ Վարդանիկի հետ կապված․ ըստ ձայնագրությունների, ենթադրյալ հանցագործությունների մեջ է մեղադրվում էդ մարդը, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, ըստ այդմ` կգնանք առաջ։

– Բա դուք ո՞նց էիք ասում, թե գիտեիք, որ կոռուպցիա են անելու, ասում էիք՝ քիչ մնաց․․․

– Այո, բա քիչ էր մնում, որովհետեւ ես պատկերացնում էի, որ այս մարդիկ իրենց կլանով չեն կարողանալու քաղաքական լինել ու նմանատիպ սխեմաների մեջ են մտնելու՝ հաշվի առնելով իրենց անցած ճանապարհը։ Մարդը 26 դրվագ քրեական գործով է անցնում՝ կոռուպցիոն ու չարաշահումների, ու ինքը ձեւանում է որպես սուրբ, դե, մարդը չի կարող փոխվել, դրա համար, այո, ես հավատում էի, որ քիչ մնաց, եւ հաստատ նմանատիպ գործարքի մեջ մտնելու եք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031