Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 21,2025 11:18

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ պետական բյուջեի 2025 թվականի 1-ին եռամսյակի կատարման հաշվետվությունում, ՀՀ ՊՆ-ին վերաբերվող հատվածում նշվում է, որ «Պաշտպանական կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար» ծախսվել է 224.7 մլրդ դրամ:

Հաշվի առնելով, որ հսկայական ծախս էր, այն էլ մեկ եռամսյակի ընթացքում, իսկ թեման նաև բնակելի շենքերին էր վերաբերվում, հարցում էի արել ՊՆ-ին` հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, որտեղ են բնակելի շենքեր կառուցվել և այլն:

Մտքումս այն հանգամանքն էր, որ հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից և ինձ թվաց, որ այդ ուղղությամբ պատշաճ գումար է հատկացվում:

ՊՆ-ն ֆանտաստիկ պատասխան է ուղարկել` հույժ գաղտնի է: Պարզ է չէ՞, որ թեմայի գաղտնիությունն ու այդքան ծախս գրելու պատմությունն է գաղտնի, այլ ոչ թե իմ պահանջածը:

Որպես հիշեցում տեղեկացնեմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ևս հույժ գաղտնի փաստաթուղթ է համարվում, սակայն բաց է պատգամավորների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031