Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հավաքներ առանց վարչական իրավախախտման, բայց մեղադրանք իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար. Արամ Վարդևանյան

Հոկտեմբեր 21,2025 11:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավապահ մարմինները բացառապես քաղաքական հետապնդման պայմաններում դեռևս պնդում են, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասությունը հանդիսանում է «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ»: Ի դեպ` միայն հենց այդ «մեղադրանք»-քաղաքական հետապնդման հիման վրա է, որ 120 օրից ավելի է, ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Մնացյալ տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներով երբևէ հիմնավոր կասկած չի հաստատվել, հետևաբար նույնիսկ մեկ օր կալանք չէր էլ կարող կիրառվել:

Միաժամանակ 2025 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունենում բազմահազար հավաք և երթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում:

Այնուհետև 2025 թվականի հոկտեմբերի 18-ին «Մեր ձևով» շարժման կողմից նախաձեռնվում է բազմահազար հավաք և երթ, կրկին նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում:

Հանրային հավաքներ առանց մեկ վարչական իրավախախտման, բայց մեղադրանք իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031