Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանության մեջ մեղադրողին «սիրուն» բերման են ենթարկում, իսկ Վարդան Ղուկասյանին տեսե՞լ եք ոնց են տանում»․ Քրիստինե Վարդանյան

Հոկտեմբեր 21,2025 12:16

«Շաբաթներ առաջ տեսել ենք՝ ոնց է բերման ենթարկվում ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը։ Տեսել եք՝ էս «սիրուն» բերման ենթարկելու կադրերը ու տեսե՞լ եք՝ Գյումրու համայնքապետարանի շենքի դռները կոտրելու կադրերը»,- ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ մտահոգություն հայտնեց՝ ԱԺ համանախագահողներից մեկը վարում է, արտահերթ ելույթի իրավունք է ունենում, հետո մյուսն է նախագահում, նա էլ է արտահերթ ելույթի իրավունք ունենում․ «Ալեն Սիմոնյանը կհասնի՞ գա ինքն էլ մի հատ արտահերթ ելույթ ունենա։ Պառլամենտարիզմի գագաթնակետ։ Եվ էս մարդիկ խոսում են կարգուկանոնից»։

Այնուհետև Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ ի դեպ, Քըլըչը ո՞նց է։ Ռուբինյանը պատասխանեց՝ լավ է։ Արթուր Խաչատրյանը շարունակեց․ «Լավ է Ալեն Սիմոնյանը չկա, թե չէ իր դափնիները պռճոկում, լցնում է Ձեր բորշի մեջ, թե էլ ով կարող է էս ԱԺ-ն ՔՊ-ական ժողովի վերածել։ Սա ԱԺ է, և նախագահողները կոչված են նախագահելու և կարգը պահպանելու և ոչ թե իրենց կուսակցական նարատիվներն առաջ տանելու»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Տեսե՛լ ենք, հաճույքից շողացող դեմքով։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031