«Շաբաթներ առաջ տեսել ենք՝ ոնց է բերման ենթարկվում ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը։ Տեսել եք՝ էս «սիրուն» բերման ենթարկելու կադրերը ու տեսե՞լ եք՝ Գյումրու համայնքապետարանի շենքի դռները կոտրելու կադրերը»,- ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ մտահոգություն հայտնեց՝ ԱԺ համանախագահողներից մեկը վարում է, արտահերթ ելույթի իրավունք է ունենում, հետո մյուսն է նախագահում, նա էլ է արտահերթ ելույթի իրավունք ունենում․ «Ալեն Սիմոնյանը կհասնի՞ գա ինքն էլ մի հատ արտահերթ ելույթ ունենա։ Պառլամենտարիզմի գագաթնակետ։ Եվ էս մարդիկ խոսում են կարգուկանոնից»։
Այնուհետև Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ ի դեպ, Քըլըչը ո՞նց է։ Ռուբինյանը պատասխանեց՝ լավ է։ Արթուր Խաչատրյանը շարունակեց․ «Լավ է Ալեն Սիմոնյանը չկա, թե չէ իր դափնիները պռճոկում, լցնում է Ձեր բորշի մեջ, թե էլ ով կարող է էս ԱԺ-ն ՔՊ-ական ժողովի վերածել։ Սա ԱԺ է, և նախագահողները կոչված են նախագահելու և կարգը պահպանելու և ոչ թե իրենց կուսակցական նարատիվներն առաջ տանելու»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսե՛լ ենք, հաճույքից շողացող դեմքով։