«Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ վերագործարկման հարցով։ Տեխնիկական հանդիպում է, դրանից հետո մանրամասներ կհայտնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին, թե հանդիպումը դարձյալ Երեւանո՞ւմ է լինելու, նա պատասխանեց․ «Կասենք հետո»։
Հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման հարցով քննարկումներ կա՞ն, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ այո։
Կարդացեք նաև
Հարցին՝ երբ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը այցելեց Հայաստան, նրա անձնագրում մուտքի եւ ելքի կնիք դրվե՞լ էր, Ռուբինյանը պատասխանեց․ «Դա պետք է այլ մարմիններին հարցնեք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ