«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր դարաշրջան է սկսվել», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջան–Ղազախստան Բարձրագույն միջպետական խորհրդի նիստի ժամանակ։
«Այսօր նշանավորվում է, կամ ես նույնիսկ կասեի, նոր փուլ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության փուլը։ Վերջին ռազմական բախումներից երկու տարուց էլ պակաս ժամանակ անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բարձր մակարդակ», – հայտարարել է Ալիևը։
Հիշեցնեմ, որ վերջինս այդպես էլ ոչ մի պայմանագիր չի ստորագրել, շարունակում է պատանդ պահել մեր հայրենակիցներին, նրանց և նաև ՀՀ-ի դեմ ձեռնարկել է շինծու «դատավարական» գործընթաց, իրականացրել է Արցախի հայերի էթնիկ զտում, վերացնում է հայկական մշակութային ժառանգությունը, շարունակում է ատելության քարոզը հայերի դեմ, մեծացնում է երկրի ռազմական բյուջեն և շարունակում է ադրբեջանական սերունդ կրթել այն մտայնությամբ, որ ՀՀ-ն «պատմական ադրբեջանական հող է»։
Կարդացեք նաև
Հիրավի, շատ «խաղաղասեր» է 🙂