Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանը բառիս բուն իմաստով անտեր էր մնացել, բաժանմունքում ոստիկան չկար, որովհետև ոստիկանական ուժերը Գյումրիում քաղաքական խնդիր էին լուծում»․ Ագնեսա Խամոյան

Հոկտեմբեր 21,2025 14:05

«Գյումրիում երեկ տեսանք բազմաթիվ ոստիկանական ուժեր։ Նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգահարում է Նոր Նորքի ոստիկանության բաժին, և պարզվում է, որ այնտեղ ոստիկան չկա, որովհետև ոստիկանությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում։ Ծեծված քաղաքացին իր ոտքով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա զեկուցող Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանից հետաքրքրվեց ինչպիսի՞ տրամաբանություն է գործում ոստիկանության ուժերի՝ որևէ դեպքի վերաբերյալ տեղաբաշխման դեպքում ու ահազանգեց․ «Երևանը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել երեկ, որովհետև քաղաքական իշխանությունը Գյումրիում քաղաքական հարց ուներ լուծելու»։

ՆԳՆ փոխնախարարը վստահեցրեց՝ Երևան քաղաքը և ՀՀ-ում որևէ վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության տեսանկյունից և կասկածի տակ դրեց պատգամավորի ասածը, որ ոստիկանության բաժնում ծառայող չի եղել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ասաց․ «Որ պարզ լինի՝ կաշառքի դեմ ոնց եք պայքարում, երեկ օգտվելով երկրի խառը իրավիճակից, հարձակվել եք Արթուր Չախոյանի վրա, որը հրապարակել է Տիգրան Ավինյանի՝ ենթադրյալ կաշառքի գործողությունները։ Ոչ թե դրան ընթացք եք տվել, այլ հարձակվել եք Չախոյանի վրա»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031