Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակում կրկին խուզարկություններ են սկսվել։ Այս մասին մեզ տեղեկացրին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Գործողություններն իրականացնում է ոստիկանությունը՝ քննչականի հետ համատեղ։
Գյումրու քաղաքապետարանում զարմացած են, թե այժմ ինչ են փնտրում, երբ երեկ հասցրել են ամեն բան առգրավել, քաղաքապետն էլ կալանավորված է։
Կարդացեք նաև
Այսօր վաղ առավոտից երկու ոստիկաններ հսկում էին քաղաքապետի առանձնասենյակի մուտքը` ոչ մեկին չթույլատրելով մոտ գնալ։
Մանրամասները` քիչ անց
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ