Լրահոս
Օրվա լրահոսը

«Նենց եք զարմանում՝ մեկը կասի՝ իրար հետ ենք սուտ խոսալու խմբակ գնացել, հիասթափվել եք, որ դասերս լավ չեմ արել»․ Թագուհի Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին

Հոկտեմբեր 21,2025 16:28

«Ասում եք որևէ հեռուստաընկերություն փակելու մտադրություն չունեք։ Տիկին Ղազարյանը հիշեցրեց, որ «Շողակաթի» ուղիղ եթերում հեռարձակվել է Մասիսի քաղաքապետի երթը։ Հանրային միջոց է, իրենք էլ հանրության մի մասն են, ինչո՞ւ պիտի հանրության մի մասը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի երթը հեռարձակվի, իսկ հանրության մեկ այլ հատվածի երթը չհեռարձակվի։ Իմ գնահատմամբ՝ սա բացահայտ գրաքննություն է»,- ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս նախագծով իրական պատճառը փորձում են քողարկել․ «Ակնհայտ է՝ այս օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն առաջացավ հենց հակաեկեղեցական արշավի շրջանակներում, այլապես սա կարող էր լինել բյուջեի քննարկման ժամանակ։ Ասում եք՝ խախտում է տեղի ունեցել։ Կառավարությունը կամ լիազոր մարմինն ինչ-որ կերպ որևէ դիտողություն, զգուշացում, առաջարկ արե՞լ է, կոչով դիմե՞լ են «Շողակաթին» շտկելու այն, ինչը ձեր կարծիքով հակասում է բուն հեռուստաալիքի առաքելությանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մտահոգություն հայտնեց՝ կրթամշակութային հաղորդումներ հեռարձակող ալիք է փակվում ու դիմելով Թագուհի Ղազարյանին՝ ասաց․ «Հասկանում եմ, որ Դուք սպասարկում եք սեփական քաղաքական խմբակի շահերը, բայց ինձնից և մեր խմբակցությունից դուրս կա հասարակության մի մեծ զանգված, որն իրավունք ունի պահանջել, թե ինչ հիմնավորմամբ է փակվում այս ալիքը։ Բայց տիկին Ղազարյանը շատ անկեղծ է եղել և օրերս Պետրոս Ղազարյանի մոտ հայտարարել, որ այս նախագիծն ուղղված էր հենց «Շողակաթի» փակմանը»։

Թագուհի Ղազարյանն էլ, ի պատասխան հնչած քննադատությունների՝ ասաց․ «Տիկին Գալստյան, նենց եք զարմանում, որ անկեղծ եմ եղել, մեկը կասի՝ իրար հետ ենք սուտ խոսալու խմբակ գնացել, հիասթափվել եք, որ դասերս լավ չեմ արել։ Պարոն Խաչատրյան, ոչ թե երթերն են սկսել ցուցադրել, դա է դարձել պատճառը, այլ ես Ձեր մոտիվացիային չեմ հավատում, թե ուզում եք մշակույթը պաշտպանել։ Եթե ուզում եք ձեր թեկնածուի երթերը ցուցադրեն հանրային կերպով, դա պետք է պահանջեք Հանրայինից, ես կգամ Ձեզ հետ դա պահանջելու, բայց մշակութային ալիքի տակ մի սըղցրեք դա»։

 

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031