Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակում հենց նոր ավարտվեց խուզարկությունը։
Այն իրականացվում էր տեղի քննչական բաժնի կողմից` բոլորովին այլ քրեական վարույթի շրջանակում։
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ավագ քննիչ Սաֆարյանը։
Կարդացեք նաև
Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, չմանրամասնեց, սակայն ասաց, որ իրենց գործողությունները կապ չունեն Հակակոռուպցիոն կոմիտեի` երեկ իրականացրած գործողության հետ։
Քաղաքապետի առանձնասենյակի դուռը մեծ դժվարությամբ բացեցին։
10 րոպե անց դուրս եկան` անպատասխան թողնելով այն հարցը, թե ինչ առգրավեցիք։ Ձեռքերին կար համակարգիչ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ենթադրում եմ, որ եթե այս գործողությունը կապ չունի հակակոռոպցիոնի գործողության հետ, ապա սա ԱԱԾ-ի գործողությունն էր` մաքրում էին իրենց մատնահետքերը` ձայնագրող, նկարող մինի-սարքերը:
Հոլլիվուդի ֆիլմերից շատ բան կարելի է սովորել: