Firdus Prime Residence բնակելի թաղամասում ավարտին է մոտենում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմում գործող Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։
Դպրոցը տարիներ շարունակ հայտնի է եղել իր բարձրակարգ կրթությամբ և բազմաթիվ ճանաչված շրջանավարտներով։
Այժմ այն ստանում է լիարժեքորեն հագեցած, նորակառույց ու ժամանակակից պահանջներին համապատասխանող շենք՝ կառուցված հենց Firdus Prime Residence նախագծի կողմից։
Կարդացեք նաև
Շինարարության ավարտից հետո շենքն ամբողջությամբ կփոխանցվի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրինությանը։
Firdus Prime Residence-ը պրեմիում դասի բնակելի թաղամաս է, որը կառուցվում է Երևանի ամենակենտրոնում՝ համատեղելով ժամանակակից ճարտարապետությունը, խելացի պլանավորումը և բարձր բնակելի որակը։ Թաղամասի ստեղծման հիմքում դրված է ոչ միայն շենքերի, այլև ամբողջական համայնքային միջավայրի ձևավորման գաղափարը։ Այստեղ կառուցվում են ոչ միայն բնակարաններ, այլև կրթական, սոցիալական և հանգստի ենթակառուցվածքներ, որոնք նպաստում են որակյալ ու հավասարակշռված քաղաքային կյանքի ձևավորմանը։
Firdus Prime Residence՝ Երևանի նոր կենտրոնը։



















































