Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական իշխանությունների քայլը և պահանջում է հետ կանչել օրինագիծն Աժ-ից

Հոկտեմբեր 21,2025 19:01

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Ակնհայտ է, որ այս փոփոխության իրական պատճառը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու իշխանության որոշումն է, ինչի սպասարկմանն էլ ուղղված է մակերեսային հիմնավորումներով խորհրդարան բերված օրենքի նախագիծը:

Հանրային հեռարձակողների կազմում կատարվող այս փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է, ինչի հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ՝ երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը: Ամենակեղտոտ քաղաքական նպատակադրումներով «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է այն դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցու հետ օրգանապես կապված հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր-մշակութային, կրթական ուղղվածությունն անգամ ՀԱԵ-ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում:

Այսօր՝ Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը, իշխանությունը լուծում է ոչ միայն Եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու իրավիճակային խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերությանը սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ: Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական իշխանությունների այս քայլը և պահանջում է հետ կանչել օրինագիծն Ազգային ժողովից: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին հորդորում ենք գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031