Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան

Հոկտեմբեր 21,2025 20:20

Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրին ժամանակավորապես կկառավարի քաղաքապետի առաջին տեղակալը՝ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։

«Օրենքով սահմանված կարգով քաղաքապետին փոխարինում է առաջին տեղակալը։ Այս դեպքում Ավետիս Առաքելյանն է։

Առավոտից քաղաքապետարանը բնականոն աշխատանքի մեջ է, բոլորն իրենց տեղերում են։ Աշխատանքը լինելու է առավել համակարգված, այն բոլոր խոսակցությունները, թե գործադուլ է և այլն, և այլն, իրականությանը չեն համապատասխանում, գործադուլ չկա, մենք աշխատելու ենք, քանի որ մենք ընտրված մարմին ենք և ունենք մեր իրավասությունների շրջանակը»,- Aravot.am-ին փոխանցեց քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեկ իրավապահների գործողությունների ժամանակ կրած գուքային վնասի մասով էլ քաղաքապետարանը հաղորդում է ներկայացնելու։

Հիշեցնենք, որ քննչական գործողություններ իրականացնելու  ժամանակ կոտրվել են դռներ, պատուհաններ։

«Դուք տեսաք, որ քաղաքապետարանի չորս մուտքն էլ վնասված են, ընդհուպ վնասված է մուտքը էլեկտրոնային հեռակառավարվող վահանակով կարգավորող ստեղնաշարը, կոտրված է դռան բռնակը։

Երևի որոշել էին տարբեր դռներից հանել քաղաքապետին, դեպի նկուղ տանող բոլոր դռները, դրանց ապակիները ևս կոտրված են։

Բնականաբար, սա հարձակում էր քաղաքապետարանի վրա, ընդ որում աշխատանքի ժամին։ Մարդիկ եկել էին աշխատավայր ու հանկարծ բռնությունը, բռնարարքները, դեսպրեսիան․․․

Դա վանդալիզմ է, խուլիգանություն, հետո ինչ, որ դա անում է համազգեստով մարդը։

Տեսանյութով տեսաք չէ՞, որ ԱԱԾ-ականը ոտքով խփում էր դռանը, բացում էր, երևի այդպես փորձել են տարբեր տեղեր անել։

Այսօր մենք աշխատողներից տեղեկատվություն ստացանք, հրել են նրանց, վնասել ձեռքերը։

Ինձ այդ ժամանակ դիմեց նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը, որի աչքին էին խփել, արյուն էր լցված։ Այսինքն բռնարարքներ են տեղի ունեցել, բայց ոստիկանական մեթոդներով՝ ծածուկ, անկյուններում, որ շատ մարդ չֆիքսեր, հիմա նոր մարդիկ ի հայտ են գալիս ու պատմում։

Այս ամենը նշանակում է հարձակում, տեռոր քաղաքապետարանի նկատմամբ, քաղաքապետի դեմ։ Մարդուն իր աշխատավայրից ուղղակի առևանգում են, գողանում են։

Ի դեպ, ինչ-որ մի էակ կա, գողանալ բառից ազդվել է, բայց դա է փաստը․ իրողություններն ունեն համարժեք տերմիներ, ոնց որ ապօրինություն գործած մարդկանց կարելի է բնութագրել ապօրինասերներ, ցինիկներ, այդպես էլ այդ գործողությունն ունի իր անվանումը, դա գողանալ է և առևանգումը»,-ասում է Լիլիթ Աղեկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031