Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն ու ՄԻՊ-ը լռում են, իսկ Բաքվի բանտում Վիգեն Էուլջեքջյանը դեռ սպասում է հարազատներից խնդրած ծխախոտին ու կարտոֆիլին. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 21,2025 22:45

ՀՀ ԱԳՆ-ն ու ՄԻՊ-ը հրաժարվում են բարձրաձայնել, թե ինչ քայլեր են իրականացնում՝ ապահովելու գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին՝ անհրաժեշտ իրերը փոխանցելու համար։

«Փաստինֆո»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Բաքվի բանտում  հերթական հացադուլից հետո, որն այս անգամ տեւել էր 30 օր, Վիգեն Էուլջեքջյանը  կապ էր հաստատել ընտանիքի հետ ու խնդրել իրեն ծխախոտ և կարտոֆիլ ուղարկել։ Ադրբեջանում Կարմիր խաչի դուրս գալուց հետո ընտանիքը չգիտի, թե ինչպես կարող է խնդրած իրերը նրան հասցնել։

«Փաստինֆո»-ն խնդրի առնչությամբ  մեկնաբանության համար դիմել էր  ՀՀ ԱԳՆ-ին և ՄԻՊ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք կարող են ընտանիքին աջակցել այդ հարցում։

ԱԳՆ-ից ի պատասխան ընդամենը հիշատակեցին օրեր առաջ  նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսում  հնչեցրած միտքը առ այն, թե Շարմ էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերոջ հետ անդրադարձել են գերիների խնդրին։ «Նախարար Միրզոյանը հայտնել էր, որ  աշխատանքներ են տարվում Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակման հետևանքով առաջացած բացը լրացնելու ուղղությամբ»,-հայտնեցին ԱԳՆ-ից:

ՄԻՊ գրասենյակից ի պատասխան մեր հարցի` վստահեցրեցին, որ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքջյանի իրավունքների պաշտպանության հարցերը շարունակում են գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում։

«Իրականացվում են համապատասխան քայլեր, այդ թվում` Ձեր նշած հարցի հետ կապված: Միևնույն ժամանակ, ընդգծենք, որ դրանց մանրամասները խորհրդապահական են՝ ելնելով հարցի զգայունությունից։ Հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-հայտնեցին ՄԻՊ-ից:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031