Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե սխալ բան եմ ասում Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ` թող Ավինյանը հերքի կամ գնա ու քանդի այդ ապօրինի կառուցված շուկան. Արթուր Չախոյան

Հոկտեմբեր 21,2025 23:07

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրում է.

«6 օր առաջ տեսանյութ եմ հրապարակել՝

որում ներկայացրել էի, թե ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել։

Տեսանյութի նկարահանման օրը՝ 6 օր առաջ, ինձ վրա հարձակվել էին մի խումբ խմած մարդիկ՝ թույլ չտալով, որ նկարահանեմ այդ Տիգրան Ավինյանի մտերիմների կոռուպցիայով կառուցած շուկան։ Դեպքի առթիվ դիմել էի ոստիկանություն, հարուցվել էր քրեական գործ, և 3 հոգու «ձերբակալել» էին, հետո՝ բաց թողել։

6 օր անց, այսինքն՝ երեկ, գնացի նույն տարածք՝ նոր տեսանյութ նկարահանելու և համեմատություն անցկացնելու՝ թե ոնց ա լինում, որ Երևանում՝ 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա ապօրինի շինություն են կառուցում առանց շինթույլտվության, ու իրավապահները ոչ մի ձև չեն արձագանքում։ Մինչդեռ Գյումրիում՝ ՔՊ-ի օրոք կառուցված ինքնակամ շինության համար, որը ենթակա էր քանդման, ձերբակալում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Իսկ Տիգրան Ավինյանին՝ ոչ։

Երեկ՝ նույն տեղում, 6 օր առաջ արդեն «ձերբակալված» Տիգրան Ավինյանի մտերիմը նորից հարձակվում ա ինձ վրա՝ մի խումբ անձանց հետ միասին, և գողանում է հեռախոսս։

Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Տիգրան Ավինյանի մտերիմիներին, ովքեր հարձակվել էին ինձ վրա ու հեռախոսս գողացել։

Դե բա հո Տիգրան Ավինյանի մտերիմներին չէին ձերբակալելու։

Պատկերացրեք մի պահ, որ էդ դեպքը տեղի ունենար ՔՊ-ականի հետ. միանգամից բոլորին կձերբակալեին ու 2 ամիս կալանք կշխկցնեին։

Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ տվյալ միջադեպի համար որևէ մեկը՝ բացի պապիկից, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրի։

Եթե սխալ բան եմ ասում Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ, ուրեմն թող Ավինյանը հերքի կամ գնա ու քանդի այդ ապօրինի կառուցված շուկան, ինչպես որ «քանդում է» մյուս ապօրինի շինությունները։

Դե եթե ոչ հերքում է, ոչ էլ քանդում, ուրեմն՝ ոնց ասում եմ, տենց էլ կա։

Ասենք, ո՞վ կարա ինձ համոզի, որ Մասիվի թաղապետարանի գրեթե անմիջապես դիմացը՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շինություն են կառուցել, որի շինաշխատանքները տևում են մեկ տարուց ավելի ու մինչ օրս էլ ավարտված չեն, ու Տիգրան Ավինյանը այդ ամենի մասին տեղյակ չլինի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031