Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Խաչատրյանը Մոնակոյի իշխանին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները

Հոկտեմբեր 21,2025 23:00

Համատեղության կարգով Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն (նստավայրը՝ Փարիզ) իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։

Հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի և Մոնակոյի բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու իր հանձնառությունը։

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն և խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Զրույցի ընթացքում Արման Խաչատրյանը Մոնակոյի իշխանին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ հույս հայտնելով, որ Մոնակոյի պատվիրակությունը ևս բարձրագույն մակարդակով կմասնակցի վերջինիս։

Մոնակո կատարած իր այցի ընթացքում դեսպան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաև Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Իզաբել Բերո-Ամադեիի, ինչպես նաև Մոնակոյի տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Գիյոմ Ռոզի հետ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031